Մետաղաձուլություն

ՀՀ տնտեսությունը
Յուրաքանչյուր սովորող իր ցանկությամբ ընտրում է տնտեսության որևէ ճյուղ և կատարում հետազոտություն՝ հաշվի առնելով հետևյալ կետերը.

հայաստանի հանքավայրեր քարտեզի վրա

fd.jpg

Գունավոր մետաղաձուլություն
Գունավոր մետաղաձուլության զարգացման հիմքը պղնձի, պղինձ-մոլիբդենի, բազմամետաղային, ոսկի-բազմամետաղային ու ոսկու արդյունահանումն է։ Դրանց հանքանյութերը պարունակում են նաև հազվագյուտ և ազնիվ մետաղներ։ Ճյուղը ներառում է պղնձամոլիբդենային, բազմամետաղային ու ոսկու արդյունաբերությունները։ 1999-ին մասնակիորեն գործել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատները, Կապանի հանքահարստացուցիչ ֆաբրիկան, «Հայոսկի» ՓԲԸ։ Ճյուղը թողարկում է մոլիբդենի, պղնձի խտանյութ, պղնձի գլանվածք, փայլաթիթեղ ևն։

Հայաստանի պետական պաշարների հաշվեկշռում գրանցված են 465 հանքավայրեր, որոնցից 196-ը շահագործվում է, 15-ը նախապատրաստվում է շահագործման, 248-ը պահուստային է, 6 հանքավայր գտնվում է մանրակրկիտ հետախուզման փուլում։ Հայաստանում հայտնաբերված են 60-ից ավելի օգտակար հանածոներ, որոնցից ավելի քան քառասունն ունեն արդյունաբերական նշանակություն։ Հայաստանի հանքավայրերից 24-ը մետաղային օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, երկաթ, ալյումին, ոսկի, արծաթ և այլն) հանքավայրեր են, որոնցից հինգը շահագործվում են։ 375-ը ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր են, որոնցից 145-ը շահագործվում են, այդ թվում՝ 198-ը երեսպատման շինարարական քարերի (գրանիտ, բազալտ, մարմար, կրաքար, տարբեր երանգի տուֆեր և այլն), 129-ը շինարարական նյութերի արտադրության հումքի (կրաքար, դոլոմիտ, ավազներ, կավեր և այլն), 11-ը բնագույն քարերի (փիրուզ, ագաթ, օբսիդիան, մարմարային օնիքս և այլն) և 37-ը բազմանպատակային օգտագործման հումքի (քվարցիտ, բենտոնիտային կավեր, աղեր, տրասներ, դոլոմիտ, կրաքարեր և այլն)։ 4-ը պինդ վառելանյութերի (ածուխ, տորֆ) հանքավայրեր են, երկուսը շահագործվում են։ Պինդ օգտակար հանածոների հանքավայրերը 403-ն են, որոնցից ներկայումս 152-ը շահագործվում են։

Հատուկ տեղ են գրավում ստորերկրյա քաղցրահամ, թերմալ և հանքային ջրերը, որոնցից են՝ Ջերմուկը, Արզնին, Բջնին և Հանքավանը։ Ստորերկրյա ջրերի հանքավայրերի թիվը 62-ն է, որոնցից 44-ը շահագործվում է։

Օգտակար հղումներ
Արդյունաբերություն 1 2 3 4 5 6
Վառելիքաէներգետիկ համակարգ 1 2 3 4 5
Մեքենաշինություն 1 2 3 4
Մետաղաձուլություն 1 2 3 4 5 6 7
Շինանյութերի արդյունաբերություն 1 2 3 4 5 6
Թեթև արդյունաբերություն 1 2 3 4 5 6
Սննդի արտադրություն  1 2 3

Leave a comment